National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2022
Քննարկվել են հաշվապահական հաշվառման ոլորտում առկա խնդիրներ
1 / 6

Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կազմակերպվում են քննարկումներ, եւ դրանց արդյունքում իրենց լուծումներն են ստանում բազմաթիվ խնդրահարույց հարցեր. ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:

ՀՀ ֆինանսների նախարարության ու Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի որոշ դրույթների՝  2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված հարցը:

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ աուդիտորական գործունեություն ծավալող ընկերությունները դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019 թ. դեկտեմբերին ընդունված գործող օրենքի որոշ դրույթների վերաբերյալ:

Աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ աուդիտորների մի մասի գործունեություն իրականացնելու համար տրամադրված վկայականների ժամկետը չի երկարաձգվել: Միայն «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի անդամները, որոնք ինչ-ինչ պայմաններով որակավորվել են, նրանք են գործունեություն իրականացնում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը Ֆինանսների նախարարությունն է, որը, օրենքի համաձայն, նախատեսված ժամկետներում կազմակերպել է որակավորման քննություններ:

Քննարկմանը մասնակից որոշ աուդիտորներ չէին ընդունում որակավորման քննության արդյունքները եւ հայտարարում էին, որ չեն մասնակցելու այդ քննություններին: Ըստ Արման Պողոսյանի՝ ոլորտն ունի դինամիկ զարգացող օրենսդրություն, եւ այն ենթակա է պարբերաբար փոփոխության: Նրա այն հարցին, թե ինչու չեն ցանկանում մասնակցել որակավորման քննություններին, այդպես էլ հիմնարար պատասխան չի հնչել:

«Տասը տարի առաջ որակավորված մասնագետները չեն կարող համապատասխանել արդի պահանջներին»,- ասել է Ֆինանսների փոխնախարարը:

Նշվել է նաեւ, որ աուդիտորական գործունեություն իրականացնողը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին:

Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները եւ կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն է: Հետեւաբար, հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն մասնագիտացված կառույցի ռեեստրում գրանցված փորձագետ հաշվապահները եւ աուդիտորները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am